Որոնել
Արխիվ
20.09.2019  22:51

Էմրե Ջանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հաղորդում է calciomercato.com-ը։

Նրան ցանկանում են ձեռք բերել 2 թոփ ակումբներ՝ «Ատլետիկոն» և «Բարսելոնան»։

Կատալոնական ակումբ Ջանը կտեղափոխվի այն դեպքում, եթե կողմերը կարողանան համաձայնության հասնել փոխանակման հարցում։ Թուրնցիները հետաքրքրված են «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով և 25-ամյա էմրեն կարող է փոխանակման մաս կազմել։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» ընթացիկ մրաշրջանում Ջանին չէր ընդգրկել Չեմպիոնների լիգայի ընդհանուր հայտացուցակում։ Դա բարկացրել էր ֆուտբոլիստին, ով հրապարակային դժգոհություն էր հայտնել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000