Որոնել
Արխիվ
20.09.2019  15:32

10 ամիս առանց գոլի. Սարկիսովի անհատական ու թիմային անհաջողությունները շարունակվում են

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) 14-րդ տուրի մեկնարկային խաղում «Ենիսեյը» 0:2 հաշվով արտագնա պարտություն է կրել «ԲՄԱ-Խաբարովսկից»:

Հյուրերի մեկնարկային կազմում է ընդգրկված եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով կատարել է թիմի ավագի պարտականությունները: Նա փոխարինվել է 61-րդ րոպեին:

Գարնանը Պրեմյեր լիգայից ФНЛ նահանջած թիմը զարմանալիորեն 8 միավորով վերջին` 20-րդ տեղում է:

Սարկիսովի վիճակագրական տվյալներոը նույնպես անշուք են: 32-ամյա հարձակվողը վերջին անգամ գոլ է խփել 2018 թվականի նոյեմբերի 5-ին: Դրանից հետո նա 24 խաղի է մասնակցել, որոնց մեծ մասում մեկնարկային կազմում է եղել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000