Որոնել
Արխիվ
20.09.2019  12:04

Եվրագավաթներում ռուսական թիմերի պատմության վատագույն խաղակեսը

Եվրոպա լիգայի խմբային փուլում Մոսկվայի ԲԿՄԱ-ն Բուլղարիայում 1:5 հաշվով պարտվել է «Լյուդոգորեցին»: Առաջին կեսից հետո «բանակայինները» հաշվի մեջ առաջ են եղել, սակայն երկրորդում հինգ գոլ են բաց թողել:

Спорт-Экспресс-ը գրում է, որ մեկ խաղակեսում հինգ գոլի տարբերությամբ մրցակցին զիջելը եվրագավաթներում ռուսական ակումբների պատմության վատագույն ցուցանիշն է:

Նախկինում մեկ խաղակեսում ամենախոշոր հաշվով պարտությունները եղել էին 4 գոլի տարբերությամբ: 2014-15 մրցաշրջանում «Կրասնոդարը» 5 գոլ էր բաց թողել «Վոլֆսբուրգից», բայց մեկը խփել էր, երեք անգամ 4-ական գոլ է բաց թողել ԲԿՄԱ-ն և մեկ անգամ էլ «Սպարտակը»` «Լիվերպուլից»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000