Որոնել
Արխիվ
20.09.2019  11:52

Եվրոպա լիգա. «Դյուդալանժը»` խմբային փուլում հաղթանակ տարած առաջին լյուքսեմբուրգյան թիմ

Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Դյուդելանժը» Կիպրոսում 4:3 հաշվով առավելության է հասել ԱՊՕԵԼ-ի նկատմամբ:

Մրցաշարի թվիթերյան էջը հայտնում է, որ համանուն քաղաքի թիմը Լյուքսեմբուրգի պատմության առաջին ակումբն է, որը հաղթել է խմբային փուլի խաղում:

Նախորդ մրցաշրջանում «Դյուդելանժը» նույնպես հանդես էր գալիս խմբային փուլում, սակայն չէր կարողացել հաղթել «Միլանի», «Բետիսի» և «Օլիմպիակոսի» դեմ 6 խաղերից որևիցե մեկում: Ընթացիկ խմբային մրցաշարում նրա մյուս մրցակիցները «Սևիլյան» ու «Ղարաբաղն» են:

Հիշեցնենք, որ որակավորման վերջին փուլում «Դյուդելանժը» հետխաղյա 11-մետարնոցներում ավելի դիպուկ լինելու շնորհիվ հաղթահարել էր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» արգելքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000