Որոնել
Արխիվ
20.09.2019  10:41

Ռիվալդո. «Եթե Ֆատին շարունակի այսպես խաղալ, Նեյմարն անհրաժեշտ չի լինի»

Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» 16-ամյա տաղանդ Անսու Ֆատիի մասին:

«Եթե «Բարսելոնան» ավելի լավ խաղար, այդ պատանին կարող էր կրկնակի փայլել: Հասկանում եմ երկրպագուների ոգևորությունը Ֆատիի վերաբերյալ, բայց դեռ շատ վաղ է նրան համեմատել Մեսսիի հետ, ինչը ոմանք անում են:

Ոչ ոք չի կասկածում Անսուի մեծ տաղանդի վերաբերյալ, բայց Մեսսիի հետ համեմատությունը վաղաժամ բեռ է նրա ուսերին: Նա դեռ երեխա է: Եկեք նրան ժամանակ տանք, որ հանգիստ իր ֆուտբոլը խաղա: Ապագան ցույց կտա, թե պատանին ինչի կհասնի:

Եթե Ֆատին այսպես շարունակի, Նեյմարի տրանսֆերի անհրաժեշտությունն այլևս չի լինի: Շատ բան կախված կլինի տրանսֆերային պատուհանի բացման դրությամբ «Բարսելոնայի» արդյունքներից»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ֆատին մրցաշրջանի մեկնարկում անցկացրած 4 խաղում դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000