Որոնել
Արխիվ
19.09.2019  16:31

«Ինտերի» 2 ֆուտբոլիստներ վիճաբանել են հանդերձարանում՝ ՉԼ-ի 1-ին տուրում չհաղթելուց հետո

Football Italia-ն տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրի «Ինտեր» - «Սլավիա» (1-1) խաղից հետո իտալական թիմի 2 ֆուտբոլիստներ վիճաբանել են հանդերձարոնում։

Վեճի ակտիվ մասնակիցները եղել են հարձակվող Ռոմելու Լուկակուն ու կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը։ Լուկակուն խաղընկերներին ասել է, որ նրանք ամբողջապես չեն նվիրվել դաշտում, ինչին հակադդարձել է Բրոզովիչը։

Սկսել է հրմշտոց, բղավողներ ու փոխադարձ մեղադրանքներ, բայց խաղընկերները կարողացել են հարթել իրավիճակը։

Նշենք, որ F խումբն ամենաբարդն է ընթացիկ մրցաշրջանում։ Բացի «Ինտերից» և «Սլավիայից», այդտեղ են ընդգրկված նաև Դ․ «Բորուսիան» և «Բարսելոնան»։ Առաջին տուրից հետո բոլոր թիմերն ունեն մեկական միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000