Որոնել
Արխիվ
19.09.2019  12:30

Կեպան պատմել է, թե ինչն է իրեն ամենաշատը զարմացրել Անգլիայում

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մասին ու նշել, թե ինչն է իրեն ամենաշատը զարմացրել։

«Ամենաշատն ինձ զարմացրեց այն, որ այտեղ, դարպասապահի խաղի հետ կապված, շատ մեծ ուշադրություն են դարձնում կոնկրետ խաղում գոլ բաց չթողնելուն։

Իսպանիայում ամեն ինչ այլ կերպ է գնահատվում։ Այնտեղ հաշվում են, թե քանի գոլ ես բաց թողել մրցաշրջանի ընթացքում և դարպասապահի խաղը գնահատում են հենց այդպես։ Այստեղ հաշվում են, թե քանի «չոր» հանդիպում ես անցկացրել մրցաշրջանի ընթացքում»,- Կեպայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ իսպանացին «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականին՝ «Ատլետիկից»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000