Որոնել
Արխիվ
18.09.2019  12:05

ՉԼ. Երկրորդ թիմը, որը չեմպիոնի կարգավիճակով առաջին խաղը պարտվել է

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Լիվերպուլն» Իտալիայում մրցել է «Նապոլիի» հետ ու պարտություն կրել: «Աձուրին» առավելության է հասել 2:0 հաշվով:

Gracenote Live-ը տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ (սկսած 1992-93թթ. մրցաշրջանից) «մերսիսայդցիները» երկրորդ թիմն են, որը չեմպիոնի կարգավիճակով առաջին խաղում պարտություն են կրում:

Նախկինում միակ դեպքը գրանցվել էր 1994-95 մրցաշրջանում, երբ գործող չեմպիոն «Միլանը» մրցաշարը սկսել է «Այաքսից» կրած պարտությամբ (0:2): Հետագայում այդ թիմերը մրցել են եզրափակչում, որում կրկին հաղթել են հոլանդացիները (1:0):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000