Որոնել
Արխիվ
18.09.2019  11:48

Ռուս մրցավարը պատմել է` ինչ նվերներ է ստացել «Փյունիկից» ու «Յաբլոնեցից»

Ռուս ճանաչված մրցավար Սերգեյ Լապոչկինը հետաքրքիր հարցազրույց է տվել championat.com-ին, որի ժամանակ ուշագրավ դեպք է պատմել «Փյունիկի» մասնակցությամբ:

- Ակումբներցի նվերներ ստանո՞ւմ եք:

- Լինում են: Սովորաբար հավաքածուի համար հուշանվերներ. շարֆեր, գրիչներ, օղազարդեր, նոթատետրեր: Տանը մի ամբողջ պահեստ ունեմ: Վերջերս կոնյակ էլ նվիրեցին:

- Բայց դուք ալկոհոլ չեք օգտագործում:

- Փոխարենը կինս է «խմող» (ծիծաղում է): Սպասարկում էի «Փյունիկի» խաղը «Յաբլոնեցի» հետ: Չեխերը հուշանվերներ տվեցին, իսկ հայերը մրցավարներից յուրաքանչյուրին մեկ շիշ կոնյակ նվիրեցին: Ես մարզաշապիկներ էլ եմ հավաքում, մեր ամառոնոցում եմ կախում:

- Ո՞րն է հավաքածուի ամենատպավորիչ խաղաշապիկը:

- Ռոբբենինը` «Բավարիայից»: Այդ խաղը Սերգեյ Կարասյովն էր դատում, իսկ ես դարպասների հետևում էի: Ունեմ Ակինֆեևի մարզաշապիկը, նա լեգենդ է, ինչպես նաև Անդրեյ Տիխոնովինը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000