Որոնել
Արխիվ
17.09.2019  18:13

«Ալաշկերտը» հաղթեց ու կրկին խոշոր հաշվով

Բարձրագույն խմբի 7-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Երևանին» և հաղթեց 5:1 հաշվով:

Հաշիվը 10-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Մարմենտինին, հինգ րոպե Գլիշիչը կրկնապատկեց այն, իսկ երկրորդ կեսի 47-րոպեին ձևակերպեց դուբլ: Չորրորդ գոլը հյուրերի դարպասն ուղարկեց Միհրան Մանասյանը` 51-րդ րոպեին օգտվելով մրցակցի պաշտպանի անփույթ խաղից:

Դրանից յոթ րոպե անց պակաս անփույթ չգործեց տանտերերի դարպասապահ Չանչարևիչը, ինչի արդյունքում Ռամազան Իսաևը կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղի վերջակետը 90 րոպեին դրեց փոխարինման մտած Սարգիս Շահինյանը` հաշիվը դարձնելով 5:1

Հաղթանակից հետո «Ալաշկերտը» ակտիվում ունի 10 միավոր, «Երևանը» դեռ միավոր չի վաստակել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000