Որոնել
Արխիվ
16.09.2019  23:55

Բռնցքամարտ. ԱԱ. Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկան հաջորդ փուլ

Եկատերինբուրգում շարունակվում է բռնցքամարի աշխարհի առաջնությունը։

Այսօր պայքարի մեջ մտած 75 կգ Արման Դարչինյանը 5-0 հաշվով հաղթել է Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Ցեմեզին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նույն՝ 5-0 հաշվով հաղթանակ է տարել ավստրալացի Ալեքսանդր Մրաովիչի նկատմամբ ու 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել։

Հավելենք, որ ևս 4 բռնցքամարտիկներ՝ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ) եւ Հենրիկ Սարգսյանը (91 կգ), պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000