Որոնել
Արխիվ
16.09.2019  23:44

Մխիթարյանի տրանսֆերի միջոցով քենիացի կորած տղան գտնվել է

«Ռոմայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը հռոմեական ակումբ նպաստել է նրան, որ քենիացի 13-ամյա տղան վերամիավորվի հարազատների հետ։ Նա, մինչև այդ, համարվում էր անհետ կորած։

Իտալական ակումբն, ընթացիկ մրցաշրջանում, յուրաքանչյուր տրանսֆերի մասին հայտարարելու հետ մեկտեղ, տեսահոլովակով ներկայացրել է նաև այն երեխաների լուսանկարները, որոնք անհետ կորած են համարվում։

Հիշեցնենք, որ Հենրիխը «Ռոմա» է տեղափոխվել «Արսենալից»՝ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000