Որոնել
Արխիվ
16.09.2019  19:58

«Տոտենհեմը» գրավիչ պայմանագիր է առաջարկել Էրիկսենին

«Տոտենհեմը» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին նոր պայմանագիր է առաջարկել, հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել ստանալ շաբաթական 250 հազար եվրո աշխատավարձ։

Նշենք, որ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ, եթե 27-ամյա դանիացին չկարողանա համաձայնության հասնել «Տոտենհեմի» հետ՝ կարող է մրցաշրջանից հետո անվճար տեղափոխվել «Ռեալ» կամ «Յուվենտուս»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000