Որոնել
Արխիվ
16.09.2019  17:59

10 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային գինը 2019 թվականին ամենաշատն է աճել

Mirror պարբերականը ներկայացրել է 2019 թվականին տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստներին:

Առաջին տեղում «Բենֆիկայից» «Ատլետիկո» տեղափոխված Ժոաու Ֆելիշն է: 2018 թվականին պորտուգալացու շուկայական տրանսֆերը գնահատվում էր մոտ 11 միլիոն ֆունտ, իսկ այժմ կազմում է ավելի քան 89 միլիոն: Գնային աճը մեկ տարում կազմել է անհավանական` 78,6 միլիոն ֆունտ:

2019 թվականին տրանսֆերային գնի ամենամեծ աճ ունեցած ֆուտբոլիստները.

 

10. Սոն Հին Մին («Տոտենհեմ») — 71,5 մլն. ֆունտ (+ 26,8 մլն)

9. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի») — 71 մլն. (+ 26,8 մլն)

8. Ջեյդոն Սանչո («Բորուսսիա» Դ.) — 89,3 մլն. (+ 26,8 մլն)

7. Էվերտոն («Գրեմիո») — 35,7 մլն (+ 29,5 մլն)

6. Կալում Հադսոն-Օդոի («Չելսի») — 31,3 մլն (+ 31,3 մլն)

5. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») — 62,5 մլն (+ 31,3 մլն)

4. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») — 71,5 մլն (+ 31,3 մլն) 

3. Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի») — 89,3 մլն (+ 31,3 մլն)

2. Սադիո Մանե («Լիվերպուլ») — 107,2 մլն (+ 40,2 մլն)

1. Ժոաու Ֆելիշ («Ատլետիկո») — 89,3 մլն (+ 78,6 մլն)


Հիշեցնենք, որ Ֆելիշի տրանսֆերի համար «Ատլետիկոն» 126 միլիոն եվրո է վճարել:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000