Որոնել
Արխիվ
16.09.2019  17:31

ՊՍԺ – «Ռեալ». Փարիզցիները` առանց սուպերեռյակի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում կայանալու է ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ»  հանդիպումը: Marca-ն տեղեկացնում է, որ փարիզիցները հանդես են գալու առանց իրենց հարձակվողական սուպերեռյակի:

Վնասվածքների պատճառով խաղը բաց են թողնելու Էդինսոն Կավանին ու Կիլիան Մբապեն: Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել «Թուլուզի» դեմ օգոստոսին կայացած մրցավեճում: Ուրուգվայցին դեռ լիարժեք չի ապաքինվել, իսկ ֆրանսիացին անհատապես է մարզվում:

Ինչ վերաբերվում է հարձակման երրորդ ֆուտբոլիստին` Նեյմարին, ապա բրազիլացին որակազրկված է:  Նա նման պատիժ է ստացել Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակչի ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ» (1:3) մրցավեճում մրցավարին վիրավորելու համար: Նա այդ խաղում հայտավորված չէր:

ՊՍժ – «Ռեալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000