Որոնել
Արխիվ
16.09.2019  11:29

Ջեկոն պատմել է, թե ինչպես է մոտիվացրել Մխիթարյանին

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարծիք է հայտնել թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանի նորամուտի մասին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Սասուոլոյի» դեմ խաղում (4:2) դարձել է գոլի հեղինակ:

«Մխիթարյանը մեծագույն ֆուտբոլիստ է: Նա հանդես է եկել հիանալի թիմերում: Խաղից առաջ նրան ասացի. «Դու երկու գոլ խփեցիր Բոսնիային, այժմ պետք է օգնես «Ռոմային» հաղթել»:

Նրա նորամուտը շատ լավը ստացվեց: Որքան նա շուտ հարմարվի, այնքան լավ կխաղա»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղում (4:2):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000