Որոնել
Արխիվ
15.09.2019  12:36

Գերմանիային հաղթական գոլ խփած երիտասարդը պենտա-տրիկի հեղինակ է դարձել (VIDEO)

Հոլանդիայի առաջնության 6-րդ տուրում «ՊՍՎ Էնդհովենը» 5:0 հաշվով ջախջախել է առաջատար «Վիտեսին»:

Պենտա-տրիկի հեղինակ է դարձել հարձակվող Դոնիել Մալենը: 20-ամյա ֆուտբոլիստը երկու գոլը խփել է 11-մետրանոց հարվածով:

Երիտասարդ ֆուտբոլիստը 6 գոլով գլխավորել է լավագույն ռմբարկուների ցուցակը:

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին Մալենը նորամուտն է նշել նաև Հոլանդիայի հավաքականի կազմում: Նա փոխարինման է մտնել Գերմանիայի ընտրանու դեմ արտագնա խաղում (4:2) և դարձել հաղթական գոլի հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000