Որոնել
Արխիվ
15.09.2019  11:27

Գվարդիոլա. ««Լիվերպուլը» չեմպիոն է դառնալու, շնորհավորում եմ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Նորվիչից» կրած պարտությունից (2:3)  հետո անակնկալ հայտարարություն է կատարել:

«Շնորհավորում եմ «Լիվերպուլին», չեմպիոն է դառնալու:

Հետո՞ ինչ, որ հիմա դեռ սեպտեմբերն է: Մենք արդեն 5 միավոր ենք կորցրել: «Տոտենհեմի» հետ անհավանական լավ էինք խաղում, բայց չհաղթեցինք: Այժմ պետք է հստակ հասկանանք, թե հետագայում ինչ ենք անելու»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Նշենք, որ ԱՊԼ-ի մեկնարկային 5 տուրերից հետո «Լիվերպուլն» ունի 15 միավոր, իսկ «Մանչեսթեր Սիթին»` 10:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000