Որոնել
Արխիվ
15.09.2019  11:56

Նուրսուլթան 2019. Կարեն Ասլանյանը պարտվեց 1/8 եզրափակչում

Նուրսուլթանում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մինչև 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում գոտեմարտեց  եգիպտացի Մոհամեդ Էլսայեդի հետ և պարտվեց 6:3 հաշվով: Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում հայ ըմբիշի համար: Կողմերը մեկական հնարք կատարեցին, հաշիվը 3:3 էր, իսկ գոտեմարտի ավարտին դեռ 50 վայրկյան կար: Ընթացքում Ասլանյանին մրցավարները զգուշացրեցին մատներ բռնելու համար, արդյունքում երկու միավոր տվեցին Էլսայեդին: Իրավիճակը շտկել Ասլանյանին չհաջողվեց:

Եթե եգիպտացին կարողանա հասնել եզրափակիչ, ապա Ասլանյանը հնարավորություն կունենա պայքարել բրոնզի համար:

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Նուրսուլթանից՝ TotoGaming-ի աջակցությամբ: TotoGaming-ն առաջարկում է խաղադրույքներ կատարել աշխարհի առաջնության ելքերի վրա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000