Որոնել
Արխիվ
15.09.2019  01:12

«Ինտերը» հաղթեց «Ուդինեզեին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը (VIDEO)

Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրում «Ինտերը» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ ու հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։

Խաղի միակ գոլը 44-րդ րոպեին խփեց Ստեֆանո Սենսին՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Նշենք, որ 35-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ «Ուդինեզեի» ֆուտբոլիստ Ռոդրիգո Դե Պաուլը, ով «դաստիարակչական» հարված հասցրեց մրցակցի ծոծորակին։

Այսպիսով, Անտոնիո Կոնտեի թիմը վաստակեց 9 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով առաջ անցնելով «Յուվենտուսից»։ «Ուդինեզեն» 3 միավորով 14-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000