Որոնել
Արխիվ
15.09.2019  01:00

16-ամյա ֆենոմենը և Սուարեսի դուբլային վերադարձը. «Բարսելոնան» շանս չտվեց «Վալենսիային» (VIDEO)

Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Վալենսիային» ու հաղթեց խոշոր՝ 5-2 հաշվով։

3-րդ րոպեին հաշիվը բացեց Անսու Ֆատին՝ խփելով առաջնությունում իր երկրորդ գոլը։ 7-րդ րոպեին 16-ամյա տաղանդը նաև հիանալի կերպով անցավ մրցակցին ու գոլային փոխանցում կատարեց Ֆրենկի դե Յոնգին՝ դառնալով առաջին խաղակեսի հերոսը։ 29-րդ րոպեին Կևին Գամեյրոն մեկ գոլ հետ բերեց և թիմերը գնացին ընդմիջման 2-1 հաշվի պայմաններում։ 52-րդ րոպեին Ժերար Պիկեն խփեց իր թիմի երրորդ գոլը, 61-րդ րոպեին կատալոնական ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը, ով վայրկյաններ առաջ էր մտել փոխարինման, աչքի ընկավ, իսկ 82-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։ Խաղավերջում՝ ավելացված 2-րդ րոպեին, Մաքսի Գոմեսին հաջողվեց հաշիվը 2-5 դարձնել, բայց «չղջիկները» չկարողացան խուսափել խոշոր հաշվով պարտությունից։

Այսպիսով, Վալվերեի թիմը վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 4 միավորով 12-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000