Որոնել
Արխիվ
14.09.2019  17:32

«Լիվերպուլը» կամային, սակայն հեշտ հաղթանակի շնորհիվ շարունակում է անկասելի մնալ (VIDEO)

Անգլիայի Պրեմյեր լիգայի հինգերորդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» հետ: Գրանցվեց 3:1 հաշիվը:

Հաշիվը բացեցին հյուրերը: 7-րդ րոպեին Յետրո Ուիլյամսն անսպասելի խաբքով շրջանցեց Տրենտ-Ալեքսանդր Առնոլդին և հուշկու հարվածով առաջ մղեց իր թիմին:

Մինչև ընդմիջում «կարմիրներն» արդեն հաշվի մեջ առջևում էին: Պատասխան գոլը շեշտակի հարվածով խփեց Սադյո Մանեն (28), ապա սենեգալցին օգտվեց մրցակցի դարպասապահ Մարտին Դուբրավկայի տարօրինակ սխալից և գրավեց անպաշտպան դարպասը (40):

Երկրորդ կեսում հաղթանակն ամրապնդեց Մոհամեդ Սալահը (72), ով գեղեցիկ պատ խաղարկեց Ռոբերտո Ֆիրմինոյի հետ:

«Լիվերպուլը» 15 միավորով միանձնյա առաջատարն է: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» ունի 10 միավոր, սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել: Իսկ ահա «Նյուքասլը» 4 միավորով 16-րդ հորիզոնականում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000