Որոնել
Արխիվ
14.09.2019  11:43

«Բարսելոնան» ու «Ռեալը» մեկական կարևոր վերադարձ ունեն

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունելու է «Վալենսիային»: Կատալոնական ակումբը հրապարակել է խաղի հայտացուցակը, որում ընդգրկվել է հարձակվող Լուիս Սուարեսը: Ուրուգվայցին վնասվածք էր ստացել մեկնարկային տուրի` Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում (0:1):

«Բլաուգրանայի» առաջատար Լիոնել Մեսսին դեռ վերջանականապես չի ապաքինվել վնասվածքից և ակումբը որոշել է ռիսկի չենթարկել նրա առողջությունը:

Մադրիդի «Ռեալն» այսօր ընդունելու է «Լևանտեին»: «Սերուցքայինների» կազմում պաշտոնական նորամուտը կարող է նշել աստղային նորեկ Էդեն Ազարը, ով ընդգրկվել է հայտացուցակում: Բելգիացին վնասվածք էր ստացել օգոստոսի սկզբին:

«Արքայական ակումբի» հայտացուցակում է հայտնվել նաև վնասվածքից ապաքինված մեկ այլ ֆուտբոլիստ` Խամես Ռոդրիգեսը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000