Որոնել
Արխիվ
14.09.2019  01:42

Պաշտոնական. «Գանձասարը» վերադարձրեց նախկին հարձակվողին

«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմը նոր համալրում ունի։

Ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել 27-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանի հետ։

Պողոսյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»։

27-ամյա ֆուտբոլիստը 2017/18 և 2018/19 մրցաշրջաններում հասցրել է հանդես գալ Սյունիքը ներկայացնող ակումբի կազմում՝ անցկացնելով 34 հանդիպում։

Վարդան Պողոսյանը «Գանձասար-Կապանում» դարձել է նաև Հայաստանի գավաթակիր։


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000