Որոնել
Արխիվ
13.09.2019  22:35

Մինասյան. «Գոհ եմ թիմի խաղից. եթե հաշիվը 1-1 է, ապա դրան էինք արժանի»

Հայաստանի Բարձրագույն խմբի 6-րդ տուրում «Ուրարտուն» տանն ընդդունեց «Արարատ-Արմենիային»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 

Հանդիպումից հետո մամուլի ասուլիս տվեց արարատցիների գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Սպասում էինք, որ նման առաջին խաղակես կլինի, որովհետև թիմը երկար ժամանակ միասին չէր եղել։ Միշտ՝ այս ընմիջումներից հետո, այսպես է ստացվում։ Այն ռիթմը չէրն զգում։ Կարող է զարմանալի թվալ, բայց, ընդհանուր առմամբ, թիմի խաղից գոհ եմ։ Երկրորդ կեսում 4-5 խաղի պահ ենք ստեղծել, բայց չիրացրեցինք դրանք․ սա ֆուտբոլ է։ Եթե խաղն ավարտվեց 1-1 հաշվով, ապա հենց սրան էինք արժանի։ 

Չցանկացանք Զակարիայով սկսել խաղը, որովհետև նա ուշ էր վերադարձել հավաքականից։ Արտյոմ Ավանեսյանի հետ կապված կասեմ, որ վատ չխաղաց, բարզապես մեզ եզրում արագ խաղացող էր պետք և նա փոխարինվեց։ Զակարիա Սանոգոն կատարեց իր առաջադրանքը։

Պետրոս Ավետիսյանը դեռ այն խաղը չի կարողանում գտնել, որը ես եմ նրանից սպասում։ Ես նրանից ավելին չեմ ուզում, պարզապես՝ այն, ինչը նա կարող են անել։ Ինձ համար նա մնում է շատ կարևոր ֆուտբոլիստ։ 

Երկար դադարից հետո բոլոր թիմերն էլ ռիթմը վերգտնելու խնդիրներ ունենում են, բայց բոլորս հավասար պայմաններում ենք։ Առաջին խաղակեսում իներտություն կար, բայց երկրորդում դա ուղղեցին։ 

Հովհաննես Հարությունյանը (թիմի նորեկ․ խմբ․) դեռ ժամանակ ունի և շատ լավ ֆուտբոլիստ է, բայց դա շատ քիչ է։ Ինձ համար կարևորն այն է, թե ինչ է կատարվում ֆուտբոլիստի գլխում։ Նրա որակները լավն են, բայց պետք է կարողանա ճիշտ մտածել։ Ժամանակ է պետք, որ մարզավիճակ ձեռք բերի։ Մեզ հետ մարզվում է։ Կխաղա երկրորդ թիմում, իսկ ընթացքում՝ կտեսնենք»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000