Որոնել
Արխիվ
13.09.2019  11:34

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Էտո'Օն անակնկալ թեկնածու է առաջարկել

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո′Օն գովեստի խոսքեր է ասել «Ինտերում» ու «Չելսիում» իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին:

«Հոգնել եմ ապացուցել, որ Մոուրինյուն ֆուտբոլում լավագույն մարդկանցից մեկն է: Երբ ավարտեցի կարիերաս, նա առաջինն էր, որ ինձ հաղորդագրություն ուղարկեց: Մոուրինյուն արժանի է հարգանքի: Մենք բոլորս խաղադաշտում նրա համար էինք կռվում: Պատրաստ էինք մարդ սպանել հանուն նրա:

Հիանալի կլիներ, եթե նա վերադառնար «Բարսելոնա»: Կխնդրեի նրան «Մալյորկան» գլխավորել: Նրան այնտեղ դուր կգար, Իսպանիայի լավագույն քաղաքն է: Բայց ավելի շատ նրան կցանկանայի տեսնել «Բարսելոնայում»»,- կամերունցու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, 1996-2000 թվականներին պորտուգալացին «բլաուգրանայում», եղել է Բոբի Ռոբսոնի թարգմանիչը և Լուի վան Գալի օգնականը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000