Որոնել
Արխիվ
13.09.2019  11:17

Գործակալից հրաժարվել` «Արսենալ» չտեղափոխվելու պատճառով

«Կրիսթալ Փելասի» եզրային հարձակվող Ուիլֆրիդ Զահան որոշել է փոխել գործակալին: Վինգերը իր ներկայացուցիչ Ուիլ Սոլտհասին տեղեկացրել է, որ խզելու է վերջինիս կողմից ղեկավարվող Unique Sports Management-ի հետ հարաբերությունները:

The Telegraph-ի տեղեկությամբ` պատճառն այն է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկացել է ամռանը տեղափոխվել «Արսենալ», սակայն գործակալը չի կարողացել կազմակերպել այդ գործարքը:

Երբ «Արսենալն» անհաջող բանակցություններից հետո հարկադրված անցել է Նիկոլյա Պեպեի թեկնածությանը, Զահան ցանկացել է տեղափոխվել «Էվերթոն», սակայն այդ տրանսֆերը նույնպես չի կայացել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Զահայի տրանսֆերի դիմաց «Կրիսթալ Փելասը» 90 միլիոն եվրո է պահանջել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000