Որոնել
Արխիվ
13.09.2019  14:52

Հայաստանի հավաքականի մրցակցի ֆուտբոլիստը` ԱՊԼ-ի ամսվա լավագույն խաղացող (PHOTO)

Ֆինլանդիայի հավաքականի ու «Նորվիչ Սիթիի» հարձակվող Տեմու Պուկկին ճանաչվել է Անգլայի Պրեմյեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մրցաշարի պաշտոնական կայքը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն ստացել է մրցանակը:

ԱՊԼ-ում նախորդ ամիս Պուկկին 4 խաղ է անցկացրել, որոնցում 5 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Նա այդ մրցանակի համար պայքարում առաջ է անցել Կևին դե Բրյունեից, Ռահիմ Սթերլինգից, Սերխիո Ագուերոյից (երեքն էլ «Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Ֆիրմինոյից («Լիվերպուլ») և Էշլի Բարնսից («Բերնլի»):

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում Ֆինլանդիայի ընտրանին J խմբում Հայաստանի հավաքականի հետ մրցակցում է եզրափակիչ փուլի ուղեգիր ստանալու համար: Այդ թիմերը հանդիպելու են հոկտեմբերին` Ֆինլանդիայում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000