Որոնել
Արխիվ
13.09.2019  15:42

ՀՖՖ-ն 1 տարով զրկել է ֆուտբոլից. Պատճառը` հավաքականին խաղացող չտրամադրելը և վիզաներ ստանալուն խոչընդոտելը

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ժամանակ լուրջ պատիժ է սահմանվել «ՏՐԻԲՈՒՆԱ ՀԿ» ակումբի նախագահ և մարզիչ Սենիկ Առաքելյանի նկատմամբ: Վերջինս Հայաստանի կանանց Մ19տ հավաքականի յուրաքանչյուր ամիս անցկացվող ուսումնամարզական հավաքներին խանգարելու, Բոսնիայում կայանալիք կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի մրցաշարին մասնակցելու մուտքի վիզաներ ստանալուն խոչընդոտելու, կանանց Մ-19 և Մ-17 հավաքականներ ֆուտբոլիստուհիներ չուղարկելու) համար ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկվել է:

«ՏՐԻԲՈՒՆԱ ՀԿ» ակումբի «Գյումրի-1» թիմը հանվել 2019-2020 մրցաշրջանի կանանց ֆուտբոլի առաջնությունից։

Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000