Որոնել
Արխիվ
13.09.2019  10:50

«Ուրարտուն» նաև տնային խաղերի աբոնեմենտ է վաճառում. հայտնի է արժեքը

Սեպտեմբերի 18-ից կմեկնարկի «Ուրարտուի» տնային հանդիպումների աբոնեմենտների վաճառքը։

Երևանյան ակումբը հայտնում է, որ աբոնեմենտների արժեքը 6.000 դրամ է:

Ձեռք բերելով աբոնեմենտները, երկրպագուները կստանան նաև նվեր` ակումբային շարֆ և թիմային լուսանկար։

Նշենք, որ երևանցիները նաև այլ ակցիա է կազմակերպել իրենց երկրագուների համար: «Ուրարտուի» տնային հանդիպումների տոմսերի դարձերեսին պատկերված կլինի ակումբի զինանշանից որևէ հատված: Հավաքելով ամբողջական նկարը՝ երկրպագուն կստանա անակնկալ նվեր։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000