Որոնել
Արխիվ
13.09.2019  01:17

Շախմատ. Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը կպայքարեն հաջորդ փուլի ուղեգրի համար

Ռուսաստանի Խանտի Մանսիսյկում ընթանում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը: Տեղի է ունեցել առաջին շրջանի երկու պարտիաները: Հայաստանը ներկայացնող Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել են ու լքել պայքարը, իսկ ահա Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը անցել են 1/32 եզրափակիչ փուլ: 

Առաջին շրջանի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ ահա Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտվել էր, այնուհետև ոչ-ոքի խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյին առաջին պարտիայում, հետո ոչ-ոքի է խաղացել երկրորդում, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը: 

Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Գրիգորի Օպարինին և դուրս եկել հաջորդ փուլ:

Հաջորդ փուլում Լևոն Արոնյանը խաղալու է իրանցի Մաղսուդլուի, իսկ Մովսեսյանը չինացի Լիրենի հետ: Պարտիաները կայանալու են սեպտեմբերից 13-ից 15-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000