Ընթացիկ մրցաշրջանից առաջ Գոնսալո Իգուաինը Լոնդոնի «Չելսիից» վերադարձավ Թուրինի «Յուվենտուս»: Արգենտինացին որոշել էր մնալ Թուրինում և ոչ մի տեղ չտեղափոխվել: Դա նրան հաջողվեց, սակայն հասցրեց փոխել մարզաշապիկի համարը: Նա խաղադաշտ է դուրս գալիս «21» համար մարզաշապիկով:

- Մեկ նպատակ ունեի, որ մնամ Թուրինում: Խոստովանեմ, որ երբ վերադարձա, ոչ ոք ինձ նույնիսկ մեկ բառ չասաց այն մասին, թե հույսեր կապում են ինձ հետ, թե ոչ: Մնում էր միայն աշխատելու ապացուցել թե ինչ արժեք ունեմ: Դա ինձ հաջողվեց և ես ուրախ եմ, որ ամրապնդվեցի ու կրկին խաղում եմ «Յուվենտուսում»: Ինչ վերաբերում է խաղային համարին, ապա ոչ ոք ինձ չի ստիպել հրաժարվել «9» համարից: Պարզապես վերցրեցի «21» համարը, որովհետև այդ օրը ծնվել է իմ դուստրը: Նա ներկա է լինումիմ խաղերին և ինձ հաջողութուն է բերում,- ասել է Իգուաինը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իգուաինն երկու հանդիպում է անցկացրել և խփել է 1 գոլ: Ավելի վաղ Գոնսալոն խաղացել է «Ռիվեր Փլեյթում» (41 խաղ 15 գոլ), Մադրիդի «Ռեալում» (264 խաղ 121 գոլ), «Նապոլիում» (146 խաղ 91 գոլ), «Յուվենտուսում» (107 խաղ 56 գոլ), «Միլանում» (22 խաղ 8 գոլ) և «Չելիսում» (18 խաղ 5 գոլ):