Որոնել
Արխիվ
13.09.2019  00:12

Սարին ապաքինվել է. Պաշտոնապես նորամուտը կնշի առաջիկա խաղում

Իտալական Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Մաուրիցիո Սարին որպես «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ պաշտոնապես նորամուտը կնշի առաջնության երրորդ տուրի «Ֆիորենտինայի» հետ խաղում:

Սարին ընթացիկ մրցաշրջանից առաջ գլխավորեց «Յուվենտուսը»: Առաջնության մեկնարկից առաջ մարզիչը հիվանդացավ թոքաբորբով և չկարողացավ ղեկավարել թիմը մեկնարկային երկու խաղում: Մյուս կողմից դա չխանգարեց թուրինցիներին տանել երկու հաղթանակ:

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000