Որոնել
Արխիվ
12.09.2019  21:41

Ոչ մի խնդիր. Պոչետինոն` Էրիկսենի մասին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ երբեք խնդիր չի ունեցել թիմի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի հետ:

- Կրիստիանը միշտ երջանիկ է եղել այստեղ: Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր նպատակներն ու խնդիրներն ունի, բայց ես «Արսենալի» հետ խաղից առաջ արդեն ասել եմ, որ նա ճիշտ է տրամադրված: Դրա համար էլ ես ընտրեցի նրան: Էիկսենը թիմի կարևոր խաղացող է, մենք շատ ենք գնահատում նրան: Նա երջանիկ է: Եթե Կրիստիանը պատրաստ է խաղալ, նա դուրս կգա խաղադաշտ: Բոլոր որոշումները կախված են նրանից, թե ինչպես է մրցելույթ ունենում ֆուտբոլիստը,- ասել է Պոչետինոն:

Դանիացի խաղացողի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000