Որոնել
Արխիվ
12.09.2019  19:39

Տարեկան աշխատավարձը կարող է հասնել 12 միլիոն եվրոյի. Վերատին բանակցում է

Իտալական լրատվամիջոցները գրում են, որ «Պարի Սեն Ժերմենն» ու թիմի խաղացող Մարկո Վերատին բանակցում են նոր պայմանագիր ստորագրելու հարցի շուրջ: Հաղորդման համաձայն` իտալացու տարեկան աշխատավարձը կարող է հասնել 12 միլիոն եվրոյի:

Եթե կողմերը պայմանավորվեն, ապա գործարքը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը: Այս պահին Վերատիի տարեկան աշխատավարձը կազմում է 7 միլիոն եվրո: 

Չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում Վերատին կդառնա ֆրանսիական թիմի ավագը: Ըստ լուրերի` դա խոստացել են ֆուտբոլիստին: Թիմի ավագն այս պահին Տիագո Սիլվան է, որի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի գալիք ամռանը:

Վերատին փարիզյան թիմի կազմում խաղում է 2012 թվականից: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000