Որոնել
Արխիվ
12.09.2019  17:40

Սեբալյոսն Օբամեյանգին համեմատել է Ռոնալդուի հետ և նշել, թե ով է լավագույնն «Արսենալում»

«Արսենալի» նորեկ Դանի Սեբալյոսը գովել է խաղընկերներին։

«Մենք հիանալի թիմ ունենք, իսկ հարձակման եռյակն արդյունք է ստեղծում։

Օբամեյանգին կարելի է համեմատել Ռոնալդուի հետ՝ «Ռեալում» հանդես գալու ժամանակահատվածում։ Նա դարպասին մոտ է խաղում և ապրում գոլով։ Շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։

Ինձ համար «Արսենալի» ավագույն ֆուտբոլիստը Լակազետն է։ Նա հիանալի է կարդում խաղն ու, եթե պատրաստ է լինում 100 %-ով, ապա մեզ շատ բան է տալիս։ Եթե այս 2 ֆուտբոլիստներին գումարենք նաև Պեպեին՝ մարզիչների համար գլխացավանք է դառնում։

Զարմանալի էր, որ երկրպագուներն իմ անունն էին վանկարկում։ Շատ հաճելի էր։ Տպավորություն ունեի, որ արդեն 10 տարի խաղացել եմ Անգլիայում։ Երջանիկ եմ, որ այս հիանալի ակումբի մասն եմ կազմում։ «Արսենալի» և «Ռեալի» տարբերությունները գրեթե չեն նկատվում»,- Սեբալյոսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000