Որոնել
Արխիվ
12.09.2019  14:52

«Կարայի հիշարժան եվրատուրը». «Սոչիի» անդրադարձը Ալեքսանդր Կարապետյանի մրցելույթներին

Ռուսական «Սոչիի» պաշտոնական կայքն անդրադարձել է թիմի լեգեոներներին, որոնք վերջին օրերին գտնվում էին իրենց երկրների ազգային հավաքականների կազմերում: Խաղացողները տարբեր կերպ են աչքի ընկել: Հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի մրցելույթների հետ կապված ասված է հետևյալը

- Հիշարժան եվրատուր էր Ալեքսանդր Կարապետյանի համար: «Սոչիի» ու Հայաստանի հավաքականի հարձակվողը Իտալիայի հետ խաղում փայլուն առաջին խաղակես անցկացրեց: Սկզբում Կարան գնդակն ուղարկեց Ջանլուիջի Դոնարումայի դարպասը, իսկ հետո հեռացվեց խաղադաշտից ստացած երկու դեղինի պատճառով: Սակայն երկրպագուները, փորձագետներն ու առողջ դատողությունն ասում են, որ երկու դեպքում էլ մրցավարը սխալվել է, հատկապես խոսքը վերաբերում է երկրորդ դեղինին: Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին տապալվեց գազոնին այնպես, կարծես նրա դեմ պայքարում էր ոչ թե Կարապետյանը, այլ` Խաբիբը:

- Խաղից հետո ինստագրամս պայթում էր,- պատմում է Կարապետյանը: - իտալացի երկրպագուները սկսեցին գրել: Նրանք ներողություն էին խնդրում Բոնուչիի արարքի համար:

Իր հերթին Բոնուչին հայտարարեց, որ ամաչելու ոչինչ չունի: Խաղում հաղթեցին իտալացիները, իսկ պատերազմում բոլոր միջոցներն են լավը:

Հայաստանի ընտրանին, իր հերթին, մնալով առանց հարձակվողի, հաջորդ խաղում 4:2 հաշվով հաղթեց Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին ու միացավ Եվրոյի ուղեգրի պայքարին, չնայած նրան, որ շատերն արդեն հանել էին նրանց հաշվից: Բայց ամենահետաքրքիրը լինելու է նոյեմբերի 18-ին: Այդ օրը Հայաստանը հյուր է գնալու Իտալիային: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000