Որոնել
Արխիվ
12.09.2019  13:31

Սկանդալ՝ Զլատանի թիմի մասնակցությամբ. երբ մրցավարը կրկնապատկերով չի տեսնում ակնհայտը (VIDEO)

«Լոս-Անջելես Գելեքսին» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունն ՄԼՍ-ում՝ հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջելով «Կոլորադոյին»։

Ընդ, որում, Զլատան Իբրահիմովիչի թիմը պարտվեց մրցավարի անհասկանալի սխալի պատճառով։ Խաղի վերջին րոպեներին Զլատանը եզրից փոխանցում կատարեց կենտրոն, իսկ հարձակվողը գլխով փորձում էր գնդակն ուղարկել անպաշտպան մնացած դարպասը, բայց, երբ արդդեն գլուխը դրեց գնդակի դիմաց, մրակիցը ցատկեց ու ոտքով հարվածեց հարձակվողի դեմքին, ինչի պատճառով վերջինը վրիպեց։

Մրցավարը դիտեց դրվագի կրկնապատկերը, բայց որոշեց 11 մետրանոց չնշանակել, ինչը բուռն քննարկումներ ու մասսայական դժգոհություններ է առաջացրել ԱՄՆ-ում։

Հավելենք, որ «Լոս-Անջելես Գելեքսին» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000