Որոնել
Արխիվ
12.09.2019  12:58

«Թվում էր, թե ապաքինվել եմ, բայց ամեն ինչ ավելի վատացավ». Մեսսին՝ իր վնասվածքի մասին

«Բարսելոնայի» առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր վնասվածքի մասին, որը ստացել է օգոստոսի 5-ին՝ մարզման ժամանակ։

«Ես արդեն ինձ լավ եմ զգում։ Սա տհաճ վնասվածք է, որը ստացել եմ առաջին իսկ մարզման ժամանակ։ 15 օր հետո մտածում էի, որ ապաքինվել եմ, բայց «Բետիսի» հետ խաղից առաջ, երբ մազվում էի, ամեն ինչ ավելի վատացավ։ Արդյունքում, դուրս մնացի շատ ավելի երկար ժամկետով և մինչև այժմ չեմ կարողանում վերադառնալ։

Բժիշկների խոսքով, շատ տհաճ են նման մկանային վնասվածքները։ Այսպիսի բան ինձ հետ դեռ չէր եղել, բայց հիմա գիտեմ, թե ինչ է սա։ Շատ հանգիստ եմ և կվերադառնամ այն ժամանակ, երբ հասկանամ, որ ոչ մի ռիսկ չկա։ 

Անհամբեր եմ և սպասում եմ վերադարձիս։ Դեռ միայնակ եմ մարզվում։ Դեռ չկա հստակ ժամկետ, թե երբ կվերադառնամ, բայց «Վալենսիայի» հետ չեմ խաղա։ Տեսնենք՝ կկարողանա՞մ արդյոք մասնակցել «Բորուսիայի» և «Գրանադայի» հետ խաղերին»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000