Որոնել
Արխիվ
12.09.2019  12:39

Մեսսի. «Չգիտեմ՝ արդյո՞ք «Բարսելոնան» արել է ամեն ինչ Նեյմարին ձեռք բերելու համար»

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խոսել է Նեյմարի՝ կատալոնական ակումբ չկայացած վերադարձի մասին։

«Ես շատ ուրախ կլինեի, որ Նեյմարը վերադառնար մեզ մոտ։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք «Բարսելոնան» արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի նրան, բայց ՊՍԺ-ի հետ անակցություններ վարելն, իրոք, շատ դժվար է։ 

Նեյմարը սպորտային առումով, աշխարում լավագույններից է։ Նրա հետ ակումբը քայլ առաջ կաներ նաև իմիջով և հովանավորներով։ Մենք երբեք «Բարսելոնային» չենք խնդրել, որպեսզի ձեռք բերի Նեյմարին, բայց կիսվել ենք մեր կարծիքներով։ Ես ոչ մի պահանջ չեմ ներկայացրել»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՊՍԺ-ն մտադիր է ձմռանը վաճառել Նեյմարին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000