«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը 18-ամյա տաղանդի հետ
«Լիվերպուլը» նոր պայմանագիր է կնքել հարձակվող Պաուլ Գլատցելի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ համաձայնագիր։
Գլատցելը ծնվել է Լիվերպուլում ու հանդես եկել Անգլիայի Մ15 և Մ16 հավաքականներում, բայց հետո հրավեր է ստացել Գերմանիայի Մ18 հավաքականից ու խաղացել այնտեղ։ Նախորդ մրցաշրջանում նա «Լիվերպուլի» երիտասարդական հավաքականում դարձել է 28 գոլի հեղինակ։