Որոնել
Արխիվ
12.09.2019  00:11

Անչելոտին բարկացած հայտարարություն է արել. ի՞նչ է կատարվել

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր դժգոհությունն է հայտնել՝ կապված տնային ստադիոնի վիճակի հետ։

Նշենք, որ «Սան Պաոլո» ստադիոնն ամառային ունիվերսիադայի համար ձևափոխության էր ենթարկվել։

«Ես, պարզապես, խոսքեր չունեմ։ Տեսել եմ հանդերձարանների վիճակը․․․ Հատուկ համաձայնեցի առաջին 2 տուրը հյուրընկալվելիս անցկացնել, որպեսզի աշխատանքները հասցնեին ավարտել։

2 ամսում կարելի է տուն կառուցել, իսկ մեր հանդերձարանները չեն կարողանում վերանորոգել։ Ես բարկացած եմ, որովհետև սա թիմի հանդեպ անհարգալից վերաբերմունք է»,- մարզչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000