Որոնել
Արխիվ
11.09.2019  23:08

«Բռնցքամարտիկները չեն կարող տուժել արկածախնդրության հետևանքով». ՀԱՕԿ-ի և ԿԳՄՍ նախարարության համատեղ հայտարարությունը

««Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ:

Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունից և Աշխարհի առաջնությունից առաջ ստեղծված ծանր կացությունը քննարկելու նպատակով օգոստոսին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայկական բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը` միաժամանակ նշելով, որ մարզիկները չեն կարող տուժել արկածախնդրության հետևանքով:

Որոշում է կայացվել, որ նախարարությունը և ՀԱՕԿ-ը կկազմակերպեն մեր թիմերի մասնակցությունը երկու առաջնություններին` ամենաբարձր մակարդակով, որպեսզի օլիմպիական այս մրցաշրջանում մարզիկները շարունակեն նախապատրաստվել Տոկիո 2020-ին: Համատեղ գործելու պատրաստակամությունը պետք է ազդակ լինի ֆեդերացիային և բռնցքամարտի աշխարհին` համախմբվելու, արկածախնդիրներին մերժելու և ֆեդերացիայի աշխատանքը բնականոն ընթացքի բերելու համար»,- գրված է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքում։

Նշենք, որ ՀԱՕԿ և ՀԲՖ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարություն և ՀԲՖ հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Ավելի վաղ ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել էր, որ ուշացվել է փաստաթղթով ամրագրված ֆինանսավորումը։ Նրա կարծիքով, դա ԿԳՄՍ նախարարության անգործության ու, միգուցե, կոնկրետ հրահանգի պատճառով է եղել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000