Որոնել
Արխիվ
11.09.2019  22:46

«Ատլետիկոն» կարող է ձեռք բերել Դիեգո Սիմեոնեի կրտսեր որդուն

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կրտսեր որդի Ջուլիանո Սիմեոնեն կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ, հաղորդում է Marca-ն։

16-ամյա ֆուտբոլիստը «Ռիվեր Փլեյթի» ակադեմիայից է, բայց ցանկանում է լքել Արգենտինան, որտեղ ապրում է մոր՝ Դիեգոյի նախկին կնոջ հետ։ Նա ցանկանում է տեղափոխվել Իսպանիա և հանդես գալ «Ատլետիկոյի» երիտասարդական թիմերից մեկում։

Հիշեցնենք, որ Եվրոպայում արդեն հանդես են գալիս Դիեգո Սիմեոնեի 2 որդիները՝ Ջովանին, ով ամռանը տեղափոխվեց «Կալյարի» և Ջանլուկան, ով իսպանական «Իբիցա» է տեղփոխվել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000