Որոնել
Արխիվ
11.09.2019  17:57

«Փյունիկը» նույնպես սկսեց տոմսեր վաճառել Հայաստանի առաջնության համար

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19:15-ին «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտին»:

«Փյունիկը» պաշտոնապես հայտնել է, որ խաղի տոմսերը կարելի է բերել սեպտեմբերի 12-ից Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից (Վարդանանց փողոց):

Տոմսարկղերի աշխատանքային ժամերն են՝ 12:00-ից 20:00: Տոմսերի արժեքը՝ 200 դրամ: Տոմսարկղերում կուտակումներից խուսափելու համար ակումբը խորհուրդ ենք տալիս տոմսերը գնել հնարավորինս շուտ: 

Ավելի վաղ Հայաստանի առաջնության խաղերի համար տոմսեր սկսել էր վաճառել «Ուրարտուն»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000