Ֆրանսիայի հավաքականի երկրորդ անընդմեջ խաղում Գրիզմանը չի իրացրել 11-
մետրանոցը (VIDEO)
Եվրո-2020-ի ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է Անդորրայի ընտրանուն:
«Եռագույնների» հարձակվող Անտուան Գրիզմանը 28-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը: Սեպտեմբերի 7-ին «Բարսելոնայի» ֆուտբոլիստը նշակետից վրիպել էր նաև Ալբանիայի դեմ մրցավեճում (4:1):
Squawka-ից տեղեկանում ենք, որ նախկինում 28-ամյա ֆուտբոլիստը 7 անգամ 11-մետրանոց էր իրացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում և երբեք չէր վրիպել: