Որոնել
Արխիվ
10.09.2019  17:53

ԱԱ. Երկու հայերի պայքարում հաղթեց Հայաստանը չներկայացնող մարզիկը

81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն անհաջող մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Մեկնարկային մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը 1:4 հաշվով պարտվեց Հոլանդիան ներկայացնող Արտյոմ Գասպարյանին եւ դուրս մնաց պայքարից, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին հաղթանակով էր մեկնարկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը դուրս է եկել 1/16 եզրափակիչ:

Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000