Որոնել
Արխիվ
10.09.2019  15:47

Մխիթարյան. «Հայաստանի հավաքականի խաղերից հետո նամակներ եմ ստացել «Ռոմայի» երկրպագուներից»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասուլիսի ժամանակ պատասխանել է մի քանի ուշագրավ հարցերի:

- Հայաստանի հավաքականի վերջին խաղերից հետո հաղորդագրություններ ստացե՞լ եք «Ռոմայի» երկրպագուներից: Նրանց կողմից ճնշում զգո՞ւմ եք:

- Հավաքականի խաղերից հետո մի քանի հաղորդագրություն ստացել եմ: Նրանք գոհ էին իմ  մրցելույթներից, բայց հիմա ուզում եմ կենտրոնանալ «Ռոմայի» վրա, որը նոր մարտահրավեր է ինձ համար: Երբեք չեմ հանձնվի, մինչև վերջ պայքարելու եմ նոր նպատակների համար: Չեմ վախենում ճնշումից, սովոր եմ դրան: Եթե ֆուտբոլ եք խաղում, ուրեմն պետք է պատրաստ լինեք քննադատությանը: Ես 30 տարեկան եմ և գիտեմ` ինձ ինչպես պահեմ, հասկանամ շուրջս ինչ է կատարվում: «Ռոման» հիանալի հնարավորություն էր. անմիջապես համաձայնվել եմ:  

- Ձեզ դո՞ւր է գալիս տեսակրկնության համակարգը: Հավաքականում այն ձեր թիմակցին կարող էր օգնել կարմիր քարտ չստանալ Իտալիայի դեմ խաղում:

- Կան իրավիճակներ, որոնցում VAR-ը կարող է օգտակար լինել, իսկ այլ դեպքերում` ոչ, որովհետև այն սպանում է խաղի ռիթմը և այն դժվարին դարձնում: Երբեմն տոնում եք գոլը, այնուհետև այն չեղարկում են: Չգիտեք` տոնեք, թե ոչ: Եթե VAR լիներ Հայաստան – Իտալիա խաղում, այն կարող էր փոխել խաղի ընթացքը:

- «Ռոմայի» երկրպագուները խելագարվել էին Ձեր խաղը հավաքականի կազմում տեսնելիս: Ինչո՞ւ «Արսենալը» վարձավճարով բաց թողեց Ձեզ:

- Դա բարդ հարց է, որովհետև չգիտեմ, թե ինչու «Արսենալը» նման որոշում կայացրեց: Դա առաջին հերթին իմ ցանկությունն էր, որովհետև այնտեղ բավականաչափ չէի խաղում: Գիտեի, որ Հռոմ գալով խաղալու ավելի շատ շանս կունենամ: Իհարկե, «Արսենալի» համար հեշտ չէր ինձ վարձավճարով բաց թողնել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000