Որոնել
Արխիվ
10.09.2019  14:59

Հենրիխ Մխիթարյան. «Սա հետքայլ չէ, այլ մեծ ակումբում խաղալու հնարավորություն»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է իտալական մամուլի ներկայացուցիչների հարցերին:

- Երջանիկ եմ, որ այստեղ եմ: Բարդ ժամանակահատված եմ ունեցել, սակայն այժմ նոր ճանապարհորդություն է սկսվում: Գիտեմ, թե թիմի առջև ինչ նպատակներ են դրված, կփորձեմ հնարավոր ամեն ինչ անել դրանց հասնելու համար:

- Ի՞նչ եք կարծում, դուք ո՞ր խաղային դիրքում կարող եք ամենաօգտակարը լինել Ֆոնսեկայի «Ռոմայում»:

- Կարող եմ հարձակման բոլոր դիրքերում խաղալ: Տարբերություն չկա հանդես կգամ վինգերի, ինսայդի, խաղարկողի, աջից կամ ձախից… Կարևորը թիմին օգտակար լինեմ: Իմ գլխավոր զենքը եզրից գրոհը սկսել և տեղափոխվել կենտրոն (ինսայդի նման): Բայց ես իմ որակներն այնպես եմ օգտագործելու, որ թիմին այն օգուտ տա:

- ԱՊԼ-ում դուք միջին կամ ցածր արդյունավետություն ունեիք: Ձեզ ի՞նչ չի բավարարում դեպի առաջ որակական պոկում կատարելու համար:

- Հայաստանի հավաքականում ես ավելի շատ ազատություն ունեմ, կարող եմ կազմակերպել կամ եզրափակել գրոհները: «Արսենալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում» ավելի հետ քաշված էի գործում: Իմ նպատակն է «Ռոմայում» ավելի շատ գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել:

- Դուք փայլել եք Դոնեցկի «Շախտյորում»: Ի՞նչ կարծիք ունեք Ֆոնսեկայի խաղաոճի մասին:

- Նրա գլխավորած «Շախտյորին» հետևել եմ Չեմպիոնների լիգայում, բայց մանրամասն չեմ ուսումնասիրել: Այնուամենայնիվ, նկատել եմ, որ նա համարձակ ու անվախ ֆուտբոլ դավանող մարզիչ է: Նա մեծագույն թիմերի դեմ խաղեր է հաղթել: Հուսով եմ` նույնը կանի նաև «Ռոմայում»:

- Ցանկություն ունե՞ք վերադառնալ Պրեմիեր լիգա: Իտալիան կարո՞ղ է Ձեր ապագան դառնալ:

- Ես լքել եմ Անգլիան, այն արդեն անցյալում է, և ես չեմ ցանկանում այլևս այդ մասին խոսել: Ես հիմա «Ռոմայում» եմ և ուզում եմ խաղալ Ա Սերիայում: Սա հետքայլ չէ, այլ մեծ ակումբում խաղալու հնարավորություն: Իմ հեռանալու ժամանակն էր: Սա հնարավորություն էր, որից օգտվեցի: Խաղացողի համար կարևոր է հաճույք ստանալ ֆուտբոլից, իսկ «Արսենալում» վերջին ամիսներին ես այն չէի զգում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000