Որոնել
Արխիվ
09.09.2019  11:27

Տալալաևի ասուլիսը 10 վայրկյան է տևել

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) 12-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են առաջատարները` «Տորպեդոն» ու «Խիմկին»: Սերգեյ Իգնաշևիչի գլխավորած թիմն առավելության է հասել 1:0 հաշվով:

Մերձմոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հետխաղյա ասուլիսը տևել է ընդամենը 10 վայրկյան, հայտնում է championat.com-ը:

«Փյունիկի» նախկին մարզչի թիմի համար դա առաջին պարտությունն էր մրցաշարում, ինչի պատճառով ընդհատվել է ռեկորդային անպարտելության շարքը: Ռուս մասնագետի թիմի կազմում փոխարինման է մտել «Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն: Արշակ Կորյանը հայտավորված չի եղել խաղին:

Այժմ «Տորպեդոն» ունի 31 միավոր, իսկ «Խիմկին» 27 միավորով երկրորդ տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000